Ոստիկանության Դիլիջանի բաժնում փետրվարի 7-ին ահազանգ է ստացվել, որ գիշերը գողացել են Մյասնիկյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական մասում տեղադրված մարմարե արձանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 10-ին ոստիկանության Դիլիջանի եւ Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 25-ամյա Գեւորգ Գ.-ն եւ 29-ամյա Ասատուր Ծ.-ն, որոնք փետրվարի 7-ին, ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական հատվածից գողացել են մարմարե արձանը եւ Գեւորգ Գ.-ի վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Երեւան քաղաքի Քոչարյան փողոցի տներից մեկի բակ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: