Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, փետրվարի 10-ին` ժամը 19:15-ին,  Կենտրոնականի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Ալեք Մանուկյան փողոցի սրճարաններից մեկի  մոտ նռնակ է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած  օպերատիվ խումբը Ա.Մանուկյան փողոցի թիվ 10 հասցեում գործող սրճարանի հարեւանությամբ գտնվող մանկական խաղալիքներից մեկի մոտ հայտնաբերել են «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն: