Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից, այսօր՝ փետրվարի 11-ին` ժամը 01:50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա Դավիթ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. դեկտեմբերի 4-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով: