Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 10-ին, ժամը, 09.40-ին, Երեւանի Գալշոյան փողոցի 58 շենքից բերման է ենթարկվել 33-ամյա Էդգար Գ-.ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. նոյեմբերի 22-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով: