Հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Բրայան Ուիլյամսը կես տարով հեռացվել է NBC հեռուստաընկերությունում իր աշխատանքից այն բանից հետո, երբ խոստովանել է, որ նորություններ հաղորդելու ժամանակ խեղաթյուրել է իրականությունը:

Nightly News-ի հաղորդավարը հայտարարել է, որ պատմություն է հորինել, որ 2003-ին Իրաք ներխուժման ժամանակ իր ուղղաթիռին խոցել է հրթիռը: Այդ ստի համար Ուիլյամսը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից:

Բացի այդ, Նոր Օռլեանում պետական բժշկական կազմակերպության ներկայացուցչի խոսքով, Ուիլյամսը խաբել է իրեն, որ այդ քաղաքում «Քատրինա» փոթորկի ժամանակ ռեպորտաժ պատրաստելիս վարակվել է դիզենտերիայով, ասվում է BBC կորպորացիայի հաղորդագրությունում:

Հեռուստաալիքի ղեկավարությունը համապատասխան հայտարարություն է արել փետրվարի 10-ի երեկոյան: Հայտարարությունում նշվում է, որ Ուիլյամսին այդ որոշման մասին նախապես տեղյակ են պահել եւ նրան «անհապաղ» աշխատանքից ազատել են, հաղորդում է Guardian թերթը:

NBC News-ի ղեկավար Դեբորա Թերնեսը կտրուկ է արտահայտվել Բրայանի գործողությունների մասին: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հաղորդավարը բազմիցս հանդես է եկել սուտ հայտարարություններով: