ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան միջպետական  նշանակության ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:

«Լոռի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: