Փետրվարի 10-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցի գետնանցումից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռուստամ Շ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ
Վերջինս խոստովանել է, որ մեկ շաբաթ առաջ /օրը պարզվում է/ նշված գետնանցումում 64-ամյա Գագիկ Դ.-ից բացահայտ հափշտակել է գումար:
Կատարվում է քննություն:





























