Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Ալմերե Սիթիի» հարձակվող Նորայր Ասլանյանը մեկ ամսից ավել է բացակայում է իր թիմի կազմից: Ֆուտբոլիստը հունվարին ենթարկվել էր վիրահատության: Ինչպես է այժմ իրեն զգում ֆուտբոլիւստը, նա պատմեց NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում:
«Նոր տարվա օրը ուժեղ ցավեր զգացի: Բժիշկն ասաց, որ կույր աղիքս բորբոքվել է, և շտապ վիրահատել է պետք: Վիրահատությունից հետո հինգ շաբաթ չէի կարող խաղալ: Չնայած երեք շաբաթ անց ես լիովին ապաքինվել էի, բայց երկար բացակայությունից հետո միանգամից մարզվել պետք չէ: Երեկ մեկ ժամ խաղացել եմ երիտասարդական թիմի կազմում: Ուրբաթ օրը արդեն հանդես կգամ թիմի հիմնական կազմում:
Թիմը մայիսին փլեյ-օֆֆի խաղեր է անցկացնելու է Էրեդիվիզեի ուղեգիր ձեռք բերելու համար: «Ալմերե Սիթիին» դեռ երբեք հանդես չի եկել Էրեդիվիզեում : Դա բոլորիս երազաքն է: Ես երկարաձգել եմ պայմանագիրս թիմի հետ մեկ տարով»-ասաց Ասլանյանը:
Նորայր Ասլանյան. Ուրբաթ օրը արդեն հանդես կգամ«Ալմերե Սիթիի» հիմնական կազմում

Հասանելի է
русскийՊատմություն
Թեմա
Տեղադրություն




























