Շանհայից (Չինաստան) նկարչուհի Խոն Ին իր նկարների համար արտասովոր նյութ է ընտրել. թեյի օգտագործված տոպրակներ: Նկարը ստեղծելուց առաջ նա պատրաստում է «ներկերը». տոպրակով թեյը թրմում է տարբեր ջերմաստիճանով, եւ դրանք տարբեր երանգ են ստանում՝ շագանակագույնից մինչեւ մուգ դարչնագույն:

Նկարում օգտագործվող առավելագույն գույները տասն են, իսկ մեկ կտավի համար շուրջ 20 հազար թեյի տոպրակ է անհրաժեշտ:

Ըստ Kedem-ի, եռացված տոպրակները նկարչուհին չորացնում է եւ կախում ցանցի վրա՝ գորգի տեսք տալով դրան: Խոն Ինի սիրելի սյուժեները հայտնիների դիմանկարներն են: Նա թեյի տոպրակներով պատկերել է ֆուտբոլիստներ Ռոնալդուին եւ Մեսսիին, բասկետբոլիստ Յաո Մինգին, ինչպես նաեւ թեյ թրմելու չեմպիոն Տարիկ Մաննին:

Հոն Իի աշխատանքները ցուցադրվել են Դավոսում (Շվեյցարիա), Տնտեսական միջազգային ֆորումի շրջանակում: