«Ինգո Արմենիա» ընկերությունն ապահովագրության նոր տեսակ է առաջարկում, որը կոչվում է «Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրություն»:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պրոդուկտը նախատեսված է այն սոցիալական շերտավորման համար, որի ներկայացուցիչներն արդեն զբաղեցրել են իրենց ուրույն տեղը տարբեր ոլորտներում, սակայն միեւնույն ժամանակ տարատեսակ ռիսկերի են ենթարկված` բժիշկներ, դասախոսներ, քաղծառայողներ, ՏՏ մասնագետներ, ֆինանսական ոլորտի աշխատակիցներ, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց խնայողությունների մեծ մասը ներդրված են բիզնեսի մեջ:
Ապահովագրության այս տեսակն ուղղված է նաեւ երիտասարդ ընտանիքներին, որոնք գուցե եւ ունեն կայուն եկամուտ, սակայն վստահության պակաս են զգում վաղվա օրվա հանդեպ:
«Ինգո Արմենիայի» առաջարկը սահմանում է մի շարք ապահովագրական դեպքեր, այդ թվում` դժբախտ պատահարի հետեւանքով մահ կամ հաշմանդամություն, ընդ որում երեք կարգերի: Դրա հետ մեկտեղ հաշվի են առնվել նաեւ Հայաստանում միջին տարիքի մարդկանց մոտ լայն տարածում գտած հիվանդությունները` ինֆարկտ, ինսուլտ, քաղցկեղի տարատեսակներ: Բազային հատուցման շրջանակներում նաեւ հնարավոր է ստանալ ձեր յուրաքանչյուր զավակի հարսանեկան ծախսերի հատուցում մինչեւ 1 մլն դրամ, հիփոթեքային վարկի մարման համար հատուցման ամսական չափի կրկնապատկում, ինչպես նաեւ յուրաքանչյուր երեխայի ուսման վարձի հատուցում տարեկան մինչեւ 600 հազար դրամի չափով:
Վերոնշյալ խնդիրները ավելի խոցելի են դարձնում մարդուն եւ ստիպում նոր ուղիներ փնտրել իր ընտանիքի կայունությունն ու վաղվա բարեկեցությունն ապահովելու: «Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրությունը» հենց այդ ուղիներից մեկն է:
Ապահովագրավճարը կազմում է տարեկան 55 հազար դրամ կամ 5 500` ամսական:
Հատուցումը կազմում է 10 տարվա ընթացքում մինչեւ 10 մլն դրամ ամսական վճարումներով կամ մինչեւ 5,5 մլն դրամ միանվագ: Հատուցման վճարան կարգը եւս շատ պարզ է: Այն, մասնավորապես, կախված է ապահովագրական դեպքից:





























