Փետրվարի 9-ին մի կին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը հարմարեցված բանալիով դուռը բացելով՝ իրենց տան բակից առեւանգել են ամուսնու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում հայտնաբերել են բակից քիչ հեռու` դռան բռնակը կոտրած վիճակում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 29-ամյա Գրիգոր Վ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:





























