Ճապոնիայում անհետ կորել է երկրի ինքնապաշտպանության ծովային ուժերի ուղղաթիռը, որում եղել է երեք ուղեւոր, հաղորդում է Ճապոնիայի ՊՆ-ն:
Գերատեսչության տվյալներով՝ վերջին անգամ OH-6 թեթեւ ուղղաթիռը կապի մեջ է եղել տեղի ժամանակով 11.00-ին, Կագոսիմա պրեֆեկտուրայի օդային տարածքում:
Ճապոնիայի ՊՆ-ն ներկայումս որոնողական աշխատանքներ է սկսել:
Երկրի ինքնապաշտպանության ազգային ուժերին պատկանող ուղղաթիռը օդ է բարձրացել Կանոյա ռազմաբազայից ժամը 09.00-ին: Հաշվի առնելով վառելիքի առավելագույն պաշարը, ուղղաթիռը կարող էր օդում մնալ մոտ 3 ժամ:





























