Ամերիկյան Պասկո քաղաքում (Վաշինգթոնի նահանգ) ոստիկանները գնդակահարել են իրենց վրա քարեր նետող տղամարդուն, հաղորդում է Associated Press-ը:

Սպանվածը անտուն, 35-ամյա Անտոնիո Սամբրանո-Մոնտեսն է: Ոստիկանները պնդում են, որ սկզբում էլեկտրաշոկեր են օգտագործել իրենց վրա հարձակվող տղամարդու նկատմամբ, բայց դա ազդեցություն չի ունեցել: Նա շարունակել է սպանեի ուղղությամբ քարեր նետել:

Այդ ժամանակ ոստիկանները կրակ են բացել, հաղորդում է Gazeta-ն:

Ականատեսները նշում են, որ տղամարդուն գնդակահարել են այն ժամանակ, երբ նա փախչում էր ոստիկաններից: Ականատեսների խոսքով՝ նա հասցրել է թաղամասի կեսն անցնել, երբ գնդակը դիպել է նրան: