NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գողություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Գուսանագյուղի գյուղապետարանի վրա:
Նախորդ գիշեր անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանից ներխուժել են գյուղապետի աշխատասենյակ, որտեղ գտնվել է չհրկիզվող պահարանը: Տեխնիկական միջոցներով հաջողացրել են բացել պահարանը եւ գողանալ այնտեղ գտնվող մի քանի միլիոն դրամը:
Բացի գումարից գողացել են նաեւ համակարգիչն ու այլ սարքեր:
NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ հանցագործները դեռ չեն հայտնաբերվել:





























