Թայվանական բանտի 6 կալանավորներ, որոնք չորեքշաբթի պատանդներ էին վերցրել, ինքնասպանություն են գործել, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով AP-ին, որը տեղեկությունները ստացել է Թայվանի արդարադատության նախարարությունից:

Ինքնասպանությունից առաջ բանտարկյալները ազատ են արձակել պատանդներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կալանավորները պատանդ էին վերցրել բանտի պահակներին եւ վերակացուին: Բանտի աշխատակիցները հարձակվողներին ուղեկցել էին զենքի պահեստներ, որտեղից նրանք վերցրել էին 4 ինքնաձիգ, 6 ատրճանակ եւ ավելի քան 200 փամփուշտ:

Բանտարկյալները պահանջում էին մեքենա, որով պետք է լքեին կալանավայրի տարածքը: Բացի այդ, նրանց ներկայացրած պայմաններից էր կալանավորների կատարած աշխատանքի վարձավճարի բարձրացումը: