Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպելուց եւ Կապիտոլիայի բլուրն այցելելուց զատ, այցելել է Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակ՝ «աշխարհի ամենահայտնի թերթատարի» դերում հանդես գալու համար, գրում է The Independent-ը։
Այդ հանրահայտ հրապարակում բրիտանացի պաշտոնյան բաժանել է London Evening Standard թերթի համարները։ Ջոնսոնը դրսեւորել է թերթատարի հմուտ ունակություններ եւ թերթեր բաժանել մոտակայքում գտնվող բոլոր մարդկանց, մեջբերում է Gazeta-ն։
Լանդոնի քաղաքապետն ԱՄՆ էր մեկնել 6-օրյա այցով։ Նա արդեն այւցելել է Բոսթոն,իսկ հինգշաբթի կմեկնի Վաշինգտոն։





























