Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, փետրվարի 11-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 23/1 շենքի մոտից բերման են ենթարկել 29-ամյա Անուշավան Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: