Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, փետրվարի 11-ին, ժամը 12.50-ին, Ջրաշեն գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 43-ամյա Ռոմա Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 19-ից հետախուզվում էր ՌԴ Վլադիմիր քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի եւ 291 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքներով:





























