Փետրվարի 12-ին կայացած նիստին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծին: Կառավարության գրավոր բացատրության մեջ նշվում է, որ ներկա պահին օրենքի ընդունումը նպատակահարմար չէ:
«Թուրքիայի կողմից Հայաստանի պատմական տարածքների բռնազավթման եւ Հայերի մեծ հողազրկման դատապարտման մասին» օրինագծում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությանը դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված պատմական հայկական տարածքների բռնազավթումը եւ Մեծ հողազրկումը: Հայ ժողովուրդը ընդունում է հայրենիքի անքակտելի իրավունքը Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ եւ պահպանում է պահանջների (նյութական, տարածքային, բարոյական) իրագործման ձգտումը: Հայ ժողովուրդը պաշտպանում է Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված Հայաստանի պատմական տարածքներում հայկական պետության վերականգնման հարցը»:





























