«Ալ Կաիդայի» գրոհայինները Եմենում զինվորական ճամբար են գրավել, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության տեղի ներկայացուցչին:
Զինված բախման հետեւանքով զոհվել է առնվազն 7 մարդ:
Գրոհայինները գրավել են Բահրեյնում 19-րդ հետեւակային բրիգադի ճամբարը, քաղաքի Շաբվա արվարձանում: Պաշտոնյայի խոսքով՝ զոհերից երեքը զինվորներ են, հաղորդում է Gazeta-ն:





























