Մինսկի բանակցությունների արդյունքում ստորագրվել է 2 փաստաթուղթ: Այս մասին բանակցությունների ավարտին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հենց նոր ստորագրվել է Մինսկի շփման խմբի փաստաթուղթը, այն անվանվում է համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը, նման մի բան»,-հայտարարել է Պուտինը:

Ըստ նրա, երկրորդ փաստաթուղթը Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունն է, որ նրանք աջակցում են այս գործընթացին:

Առաջին փաստաթուղթը, որն ունի «Մինսկյան պայմանավորվածությունների իրակացման համալիր միջոցառումներ» անունը, ներառում է 13 կետ, որոնցից առաջինը նախատեսում է փետրվարի 15-ից հրադադարի լիակատար հաստատում Լուգանսկի եւ Դոնեցկի շրջաններում:

Պուտինը Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել արյունահեղությունը եւ սկսել կարգավորման քաղաքական գործընթացը: