Օրերս որոշ ինտերնետ ռեսուրսներում տեղեկություն էր հայտնվել ԲՀԿ պատվիրակության Մոսկվա այցելության մասին, որը գլխավորել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Իրավիճակին ծանոթ փորձագետներին տարօրինակ է թվացել, որ ներքաղաքական դաշտում ԲՀԿ-ի վերջին ակտիվ գործողությունների ֆոնին, ոչ Գագիկ Ծառուկյանը, ով հայտնի է որպես ճոռոմ PR-ի մեծ սիրահար, ոչ էլ նրա կուսակիցները չեն գովազդել նման ինտրիգային այցելության փաստը, հաղորդում է «Մոսկովսկայա պրավդա»-ն:

ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները, սակայն լույս են սփռել հայաստանյան ընդդիմադիր դաշտի առաջնորդի դերին հավակնող Գագիկ Ծառուկյանի նման «համր» այցի վրա:

Պարզվել է, որ Մոսկվայում նրան միջկուսակցական այցի շարքային ճանաչողական-արձանագրային ծրագիր էր սպասում՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ համագործակցության շրջանակներում: