ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:
Թույլ ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Գավառ, Սյունիքի մարզի Մեղրի եւ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:





























