Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը  հաղորդագրություն է տարածել ի գիտություն հանրության եւ Բերձորյան դեպքերի ուսումնասիրության համար ստեղծված ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի։

«Բերձորյան ահաբեկչության մասնակիցների թվում եղել են մեծ թվով քրեական աշխարհի ներկայացուցիչներ, որոնց մի մասը եղել են ոստիկականական համազգեստով:

Բացի այդ՝ որոշ քրեականների, այդ թվում՝ մարդասպանության համար մեկ դատապարտվածի, հանել են Շուշիի բանտից, այնուհետեւ նորից բանտ են տարել: Բերձորյան ջարդին մասնակցելու դիմաց այդ դատապարտյալներին համաներում են խոստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: