Ամերիկյան գիտնականները վստահ են, որ կերակուր պատրաստելու ունակությունը հնագույն մարդկանց օգնել է հաղթահարել դժվարությունները, սակայն մոլորակի ժամանակակից բնակչությանը վնաս է հասցնում: Պարզվում է՝ յուղոտ սննդի ջերմային մշակումը բարձրացնում է դրա կալորիականությունը:

Ըստ Informing-ի, վաղուց արդեն բազմաթիվ հետազոտություններ եւ փորձեր են անցկացվել, որոնք ցույց են տվել, որ սպիտակուցներով եւ ածխաթթուներով հարուստ սնունդը թույլ է տալիս փոքր քանակությամբ սննդից մեծ էներգիա ստանալ:

Հարվարդի համալսարանի գիտնականները որոշել են գիտափորձ անցկացնել լաբորատոր 20 կրծողների մասնակցությամբ: Առնետներին երկու խմբի են բաժանել: Մի խումբը հում գետնանուշ է կերել, մյուսը՝ տապակած: Նշենք, որ գետնանուշը կիսով չափ ճարպերից է բաղկացած:

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ փոքր չափաբաժիններով տապակած գետնանուշ օգտագործած առնետները նույն տեմպերով են քաշ հավաքել, որքան այն կրծողները, որոնք հում գետնանուշ են կերել, բայց ավելի մեծ քանակությամբ: Արդյունքում գիտնականներն ապացուցել են, որ մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սնունդը ջերմային մշակման դեպքում ավելի կալորիական է դառնում: