Աոյամա Հաուկինի համալսարանի հետազոտողների տվյալների համաձայն, ժամադրության ընթացքում ֆոնային երաժշտությունը կարեւոր դեր է կատարում: Այն կարող է մարդուն ինքնատիպ հմայք հաղորդել եւ փոխել նրա պահվածքը:

Ըստ The Hindustan Times-ի, գիտնականները ենթադրում են, որ ազդեցությունն ավելի ուժեղ կլինի, եթե մարդն ինքն ընտրի երաժշտությունը:

Հետազոտության ընթացքում մասնագետները հետեւել են 32 երիտասարդի, որոնք մասնակցել են կյանքի ուղեկից գտնելու համար կազմակերպվող միջոցառումների: Նրանց բաժանել են երկու խմբի՝ 4-ական անդամով, եւ խնդրել զրուցել: MedDaily-ի փոխանցմամբ, որոշ խմբերի զրույցն ուղեկցվել է թեթեւ երաժշտությամբ, իսկ մյուսները զրուցել են լռության մեջ:

Դրանից հետո կամավորներին խնդրել են պատմել պոտենցիալ զուգընկերոջ մասին տպավորությունները զրույցից առաջ եւ հետո: Պարզվել է, որ երաժշտությունն օգնել է քնքուշ զգացմունքներ տածել հակառակ սեռի ներկայացուցիչ զրուցակցի հանդեպ: