Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 08.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, գազատարից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 AU 872 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Փ.) բախվել է գազի կարգավորման կայանին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները վերացրել են արտահոսքը: