«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետները մշակել են «Օգնիր ծնողներիդ» փաթեթը:
Կենտրոնից հայտնում են, որ փաթեթն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք ուղղված են ապահովելու պատվիրատուի մաքսիմալ հանգստությունն իր ծնողների առողջության համար: Փաթեթով նախատեսված է բժշկի ամենամսյա այցլություն պացիենտի տուն, ինչպես նաեւ հաշվի են առնված այն դեպքերը, երբ գանգատների առկայության ժամանակ անհրաժեշտ է այցելել պացիենտին նախատեսված գրաֆիկից դուրս: Տարվա ընթացքում երկու անգամ պատվիրատուն ստանում է հաշվետվություն իր ծնողների առողջության մասին` լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների արդյունքների հետ մեկտեղ:
Անսպասելի իրավիճակների դեպքում պատվիրատուն տեղեկացվում է անմիջապես: Նշենք նաեւ, որ պացիենտն ապահովվում է տրանսպորտային միջոցով բժշկական կենտրոն եւ կենտրոնից տուն տեղափոխվելու համար, անհրաժեշտության դեպքում ` բժշկի ուղեկցությամբ:
Հավելենք, որ փաթեթը ներառում է անհատական բժիշկ-թերապեւտի ծառայություններ, ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն, գործիքային ախտորոշում, տնային օգնություն, ինչպես նաեւ դեղորայքի մատակարարում:





























