Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնել են, որ փետրվարի 13-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:

Վրացի ճանապարհաշինարարների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս նշված ճանապարհահատվածով երթեւեկել խիստ անհրաժեշտության դեպքում: