Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 09.26-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում` ճանապարհին առաջացել է ճաք, որը իրենից վտանգ է ներկայացնում:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի մոտ 8-րդ կմ-ում` ավտոճանապարհին, առկա են 2 քմ մակերեսով մինչեւ 4 մ երկարությամբ եւ 1 սմ լայնությամբ ճաքեր, որոնք ներկա պահին իրենցից վտանգ չեն ներկայացնում:





























