Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները եւ զոհվածների ընտանիքները Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել։ Այս մասին հաղորդում է haqqin.az-ը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վճարել իրենց հասանելիք սոցիալական վճարները։
Ցուցարարները պահանջում են, որպեսզի համապատասխան մարմինների ներկայացուցիչները ընդունեն իրենց եւ լսեն խնդիրը։ Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ տարիներով չեն կարողանում ստանալ զոհված հարազատի դիմաց իրենց հասանելիք փոխհատուցումը։ Ցուցարարների խոսքով՝ փոխհատուցման գումարը կազմում է 11 հազար ադրբեջանական մանաթ,սակայն իշխանությունները հրաժարվում են վճարել այդ գումարը։
Անցյալ տարի նման խնդրով բողոքի ցույցի ժամանակ ցուցարարներին խոստացել էին հնարավորինս արագ վճարել այդ գումարը։





























