Փետրվարի 12-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 23 շենքի 2-րդ մուտքում գտնվող նկուղի դռան փականը կոտրելու պահին բռնել եւ բերման են ենթարկել 39-ամյա Արտյոմ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է 49 սմ երկարությամբ ամրան, որին եռակցված էր 18 սմ երկարությամբ մեկ այլ ամրան:
Արտյոմ Ա.-ն հայտնել է, որ ամրանով փորձում էր կոտրել նկուղի դռան փականը` այնտեղից գողություն կատարելու համար:
Կատարվում է քննություն:




























