Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 12-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 48-ամյա Արթուր Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. հունվարի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167 հոդվածի /գույքի դիտավորյալ վնասում կամ ոչնչացում/ 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:





























