Ապրանքի ծագման հավաստագիր պահանջելը սպառողի իրավունքն է։ Այս մասին փետրվարի 13-ին լրագրողներին  հայտարարել է «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանը։ Նրա խոսքով՝ կազմակերպության ներկայացուցիչները պարբերաբար այցելում են մթերային խամութներ եւ հավաստագրեր են պահանջում։

«Մենք չենք կարող դա անել ավելի հաճախ, քան ամիսը մեկ անգամ։ Բայց եթե սպառողների գոնե 10 տոկոսը լինի  նույնքան պահանջող, վաճառողները ստիպված կլինեն հավաստագրերը մշտապես պատրաստ պահել։ Պարզապես ոչ ոք ա չի պահանջում»,- հավելել է նա։

Ինչպես նշեց կազմակերպության փոխնախագահ Ռուբեն Հայթյանը, գնորդները անյքան հազվադեպ են դա պահանջում, որ խանութներում զարմանում են, երբ հավաստագիր ես ուզում։ Նրանք նույնիսկ չեն էլ լսել այդ մասին։ «Ուստի շատ կարեւոր է սպառողների նախաձեռնությունը։ Որքան նրանք գրագետ են, այնքան շատ ուշադրություն են ապրանքի որակին դարձնում վաճառողները»,- հավելել է նա։