Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 42-ամյա Մարգարիտ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունվարի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մովսես գյուղի տներից մեկում 59-ամյա Զոյա Ա.-ի գրպանից բացահայտ հափշտակել է դրամապանակը, այնտեղից վերցրել 15.000 դրամ եւ հեռացել:
Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել:
Կատարվում է հետաքննություն:





























