Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, փետրվարի 12-ին, ժամը 09.10-ին, Եղեգիս գյուղից բերման են ենթարկել 30-ամյա Արթուր Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ եւ 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:





























