Փետրվարի 13-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արտաշիսյան փողոցի թիվ 44/5 շենքի մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 25-ամյա Կարեն Փ.-ին եւ 60-ամյա Գուրգեն Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Գուրգեն Պ.-ի գրպանից հայտնաբերվել է կաթուցիչ՝ «սփայս» տեսակի թմրամիջոցի նմանվող շագանակագույն զանգվածով, իսկ Կարեն Փ.-ի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից՝ պոլիէթիլենային տոպրակ՝ համանման զանգվածով:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: