1974 թ. ծնված Լիլիթ Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ, անձնագիրը եւ բանկային 3 քարտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին: Նա խոստովանել է կատարածը:

Կատարվում է քննություն: