«Ազատություն» ռադիոկայանի՝ անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին ձերբակալված, թղթակից Խադիջա Իսմայլովային նոր մեղադրանքներ են առաջադրվել:
Ինչպես հաղորդում է Turan-ը՝ հղում կատարելով փաստաբան Ֆարիզա Նամազլիին, Իսմայլովային մեղադրում են խոշոր չափի գումարների յուրացման եւ վատնման, ապօրինի ձեռներեցության, հարկերից խուսափելու եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Մեղադրանքները ներկայացվել են 2015թ. հունվարի 15-ից ընթացող «Ազատություն ռադիոյի» Բաքվի մասնաճյուղի գործունեության փաստաթղթային եւ հարկային ստուգումների հիման վրա:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Խ. Իսմայլովան կալանավորվել էր 2 ամսով՝ մեղադրելով ինքնասպանության դրդելու մեջ:





























