Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 13-ին, ժամը 21.47-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.53-ին, մարվել` 00.33-ին:
Այրվել է Շիրազի փողոցի թիվ 1 տան տան տանիքը` 170 քմ մակերեսով եւ ներսում կուտակված 250 հակ անասնակեր:





























