Այսօր՝ փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 20-ամյա Արման Սերգեյի Օսիպյանը Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նա զորակոչվել է 2013թ աշնանը, ժամկետային զինծառայող է, որը պետք է զորացրվեր այս տարվա աշնանը: Զինածառայողը մահացել է տեղում: Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը մարտական հերթապահության կանոնները խախտելու հետեւանք է: Դեպքի առթիվ առաջիկայում գործ կհարուցվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացուհրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնվածԱրման Սերգեյի Օսիպյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: