Փետրվարի 13-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Իջեւանի բաժին է ներկայացել 34-ամյա Կարեն Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Խափանման միջոցը` կալանք:





























