Հունվարի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դալար գյուղում գտնվող հիմնարկությունից մետաղյա խողովակներ են գողացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նշված գյուղի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Պ.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:





























