Ոստիկանության Արագածի բաժնում, փետրվարի 8-ի առավոտյան հաղորդում էր ստացվել, որ գիշերը Ալագյազ գյուղի խանութից գողություն է կատարվել: Գողացել էին տարբեր տեսակի ապրանքներ` սեփականատիրոջը պատճառելով 900.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Արագածի եւ Ապարանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Երեւանի բնակիչներ՝ 22-ամյա Վռամ Խ.-ն եւ 29-ամյա Էդվարդ Հ.-ն:
Վռամ Խ-ն Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Վռամ Խ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդվարդ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:





























