ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Հայոց ցեղասպանության եւ վերջին 100 տարիներին ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերի զոհերի հիշատակը հարգող ցուցատախտակներ են փակցվել։

Նախագիծը պլանավորվում է շարունակել մինչեւ 2015թ. ավարտը, իսկ էլեկտրոնային վահանակները կամրացվեն ԱՄՆ ողջ տարածքում։ Այս մասին գրում է Armenian Weekly պարբերականը։

Վահանակների վրա հայտնվել են «Դատապարտի՛ր անցյալը, մի՛ դարձիր նոր զոհ, հիշի՛ր 1915թ. Հայոց ցեղասպանությունը» եւ «1915-2015թթ. բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը» գրությունները։  Genocide բառի օ տառի մեջ կլինեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների դրոշները։