«Ռոզետտա»-«Ֆիլի» նախագծին մասնակցող գիտնականները սիրահարների տոնը շնորհավորելու յուրահատուկ տարբերակ են գտել:
Նրանք առաքելության թվիթերյան պաշտոնական էջում տեղադրել են լուսանկար, որում երեւում է երկնաքարի՝ սրտի նմանվող հատվածը: Ըստ գիտնականների, լուսանկարն արվել է NAVCAM սարքի միջոցով, որը տեղադրված է «Ռոզետտա»-ի վրա:
Միեւնույն ժամանակ սարքը կատարում է հերթական մանեւրը՝ փետրվարի 14-ի ընթացքում այն կմոտենա երկնաքարին եւ դուրս կգա ուղեծիր, հաղորդում է «Gazeta»-ն:





























