Ուրալցի եւ ճապոնացի գիտնականները կարծում են, որ 2013 թվականին Չելյաբինսկի մարզում ընկած երկնաքարը տիեզերքում բախվել է գիսաստղի:

«Այս տարվա մարտին Հյուսթոնում կայանալիք կոնֆերանսում ամերիկացի գիտնականները զեկույց կներկայացնեն կապված երկնաքարի ընկնելու հետ: Մեկ այլ զեկույցում խոսվում է գիսաստղի հետ բախվելու մասին՝ նախքան Երկրի վրա ընկնելը»,-ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի երկնաքարերի հարցերով հանձնաժողովի անդամ Վիկտոր Գրոխովսկին:

Հիշեցնենք, որ ուղիղ երկու տարի առաջ, փետրվարի 15-ին Չեբարկուլ լճի մեջ երկնաքար է ընկել: Սեպտեմբերի 24-ին  արշավախմբի մասնակիցներն հաջողվել էր Չեբարկուլ լճից բարձրացնել երկնաքարի առաջին 13 մ-անոց բեկորը: Շագանակագույն քարը հանելիս  ջրասուզորդներից մեկի վրա էր լցվել տիղմի կույտը, եւ նա հազիվ էր պրծել խեղդվելուց: