Բրիտանական սրտաբանական հիմնադրամը հարցում է անցկացրել, որի արդյունքում հարցման մասնակիցների 40 տոկոսը բողոքել է, որ վերջին 5 տարիներին աշխատանքը բացասաբար է ազդել իրենց առողջության վրա, հաղորդում է MED Daily-ն:

Աշխատանքը հարցվածերի ավելի քան կեսի մոտ բարձրացրել է սթրեսի մակարդակը: Նրանց ավելի քան 1/3-ը գիրացել է: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ հարցվածների կեսը աշխատանքի պատճառով սխալ է սնվում:

43 տոկոսը ավելի քիչ է զբաղվում սպորտով, մոտ 25 տոկոսը ավելի շատ ալկոհոլ է օգտագործում, իսկ 10 տոկոսն սկսել է ավելի շատ ծխել: