Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կարլոս I-ը բողոքարկել է Բելգիայի բնակչուհի Ինգրիդ Սարտյոյի՝ իր դեմ ուղղված հայցը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Քննության մոտ կանգնած աղբյուրի համաձայն՝ խոսքը բելգիայի Գենտա քաղաքի բնակչուհի 46-ամյա Ինգրիդ Սարտյոյի մասին է: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խուան Կարլոսի եւ Ինգրիդի մոտ սիրային կապը տեղի է ունեցել Ֆրանսիայում, որտեղ կինը տներից մեկում սպասուհի է աշխատել:
Նշենք, որ ավելի վաղ դատախազությունը հրաժարվել է գործ բացել Սարտյոյի հայցով՝ ապացույցների բացակայության պատճառաբանությամբ:
Սակայն հունվարին իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսպանիայի գերագույն դատարանը պաշտանել է Բելգիայի բնակչին եւ բավարար է համարել ապացույցները՝ թագավորի դեմ գործ հարուցելու համար:





























