Քիչ առաջ Կաղնուտ գյուղում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի երիտասարդ վիճել է աներոջ հետ, որի ժամանակ որսորդական հրացանով կրակել է նրա վրա:

Աները հրազենային վիրավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Նա 51 տարեկան է: Միջադեպով արդեն զբաղվում են իրավապահները: